ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Եթե մամուլով դատենք, այսօր չկա այնպիսի լեզու, որից թարգմանություն չի կատարվում հայերեն»

«Եթե մամուլով դատենք, այսօր չկա այնպիսի լեզու, որից թարգմանություն չի կատարվում հայերեն»
11.07.2014 | 23:36

«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Արքմենիկ Նիկողոսյանի և Աշոտ Գաբրիելյանի «Թարգմանություններ հայերեն 1991-2013» գրքի շնորհանդեսը: Գիրքն անվճար է: ՈՒսումնասիրություններն իրականցվել են «Գրքի հարթակ» ծրագրի շրջանակում:

Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ մեզ հետ զրուցում ասաց, որ խորհրդային շրջանում ամբողջ թարգմանական ծրագրերը պետականորեն ուղղորդվում էին: Այսօր թարգմանության առումով հրատարակիչները նոր մարտավարության ու քաղաքականության կարիք ունեն. «Կա նաև իրավական դաշտի խնդիր: Խորհրդային շրջանում ամենաթողություն էր, արտասահմանյան երկրներից ցանկացած գործ յուրացնում, թարգմանում ու մատուցում էին ընթերցողին: Այսօր արդեն հրատարակիչները պարտավոր են հաշվի նստել ցանկացած հեղինակի հետ, պաշտպանել հեղինակային իրավունքները, վճարել թարգմանիչներին»:
1991-2013 թվականների ընթացքում հայերեն թարգմանություններ են կատարվել, առանձին գրքով հրատարակվել են 32 աղբյուր լեզուներից: Ռուսերենը կազմում է ընդհանուր թարգմանությունների 31,1 տոկոսը, անգլերենը` 16,8 տոկոսը, ֆրանսերենը`10,8, գերմաներենը` 3,2: Թարգմանության առաջատար լեզուների հնգյակում է հատնվել նաև պարսկերենը (2,5 տոկոս), ինչը, Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ դիտարկմամբ, պայմանավորված է Հայաստանում պարսկական դեսպանատան լավ աշխատանքով: Գրաքննադատը նշեց նաև, որ երբ մատենագիտական բոլոր տվյալները կարծես թե հավաքագրված էին, շատ հետաքրքիր օրինաչափություններ են բացահայտել: «Օրինակ, եթե մամուլով դատենք, այսօր չկա այնպիսի լեզու, որով թարգմանություն չի կատարվում հայերեն, սկսած եբրայերենից, նորվեգերենից, իսլանդերենից: Բայց երբ թարգմանությունները գրքի տեսք են ստանում, սահմանափակվում են 8-10 լեզուների շրջանակում»,-ասաց նա, հավելելով, որ վերջին չորս տարիներին նկատվում է մի շատ հրաշալի միտում. գրքերի անվանացանկը զգալիորեն կրճատվում է, բայց փոխարենն ավելանում է հատկապես թարգմանական առումով որակյալ գրքերի տպագրումը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. – Նյութն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ